«Բորուսիան» որոշում է կայացրել Մատս Հումելսի ապագայի վերաբերյալ

«Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը կարող է մնալ դորտմունդյան ակումբում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարությունն արդեն բանակցություններ է վարում 35-ամյա գերմանացու հետ։ Երկու կողմերն էլ դրական են վերաբերվում պայմանագրի երկարաձգմանը։

Հումելսն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։