Բերնարդո Սիլվան կարիերան շարունակելու երկու թոփ տարբերակ ունի

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվան դարձել է մեկ այլ թոփ-ակումբի թիրախ։ «Բարսելոնայից» հետո ՊՍԺ-ն կփորձի ձեռք բերել 29-ամյա ֆուտբոլիստին։

Ըստ AS-ի՝ պորտուգալացին իր թիվ մեկ տարբերակն է համարել «Բարսելոնային»։ Ֆուտբոլիստը, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի ամռանը, պատրաստվում է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»։

Այս մրցաշրջանում Բերնարդո Սիլվան մասնակցել է 41 հանդիպման, դարձել 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։