Էրիկ տեն Հագ․ «Ջեյդոն Սանչոն հիանալի խաղ ցուցադրեց, դա լավ նորություն է»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատասխանել է այն հարցին, թե արդյոք հետևում է Դորտմունդի «Բորուսիայի» վինգեր Ջեյդոն Սանչոյի ելույթներին։

«Իհարկե, ես հետևում եմ միջազգային ֆուտբոլին և այլ ակումբներում վարձավճարով խաղացողներին: «Բորուսիա» – «Ատլետիկո Մադրիդ» հանդիպումը ֆանտաստիկ էր։ Սանչոն հիանալի խաղ ցուցադրեց, դա լավ նորություն է: Նա նպաստեց «Բորուսիայի» արդյունքին։

Ինչ-որ բան փոխվե՞լ է Սանչոյի ապագայի հետ կապված «Մանչեսթեր Յունայթեդում»: Ոչ, մենք գիտենք, որ Ջեյդոն Սանչոն ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, դա մեզ համար անակնկալ չէ։ Խնդիրը դա չէ»,- Տեն Հեգի խոսքերը մեջբերել է BBC-ն։

Հիշեցնենք, որ մրցաշրջանի սկզբում Տեն Հագն ու Սանչոն կոնֆլիկտ ունեցան, ինչի պատճառով հոլանդացի մասնագետը դադարեց անգլիացուն խաղադաշտ դուրս թողնել։

Սանչոյի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։