Չավի․ «Մենք պետք է հաղթենք առաջատարի վրա ճնշում գործադրելու համար»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կիսվել է Լա Լիգայի 32-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպման սպասելիքներով։

«Մեզ համար սա մրցաշրջանի ամենակարևոր հանդիպումն է։ Մենք պետք է հաղթենք առաջատարի վրա ճնշում գործադրելու համար։ Եթե ​​հաղթենք, ապա տարբերությունը կնվազի 5 միավորի, սա այն սցենարն է, որը մեզ անհրաժեշտ է։ Ես մտածում եմ դրական սցենարի մասին, հիանալի հանդիպում անցկացնելու և հաղթելու մասին»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։

«Բարսելոնան» կիրակի օրը՝ ապրիլի 21-ին, արտագնա խաղում կխաղա Մադրիդի «Ռեալի» հետ։

Մինչ հանդիպումը Մադրիդի «Ռեալը» 78 միավորով գլխավորում է Լա Լիգան՝ 8 միավորով գերազանցելով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնային»։