Կազեմիրոն խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն հիշել է պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի նախորդ մրցաշրջանի գոլային ձեռքբերումը։ Հարձակվողը դարձել է 50 գոլի հեղինակ։

«Հիմա մենք հաճույք ենք ստանում և լիովին չենք հասկանում, թե ինչ են արել Մեսսին և Ռոնալդուն: Մենք դեռ չենք հասկանում, թե ինչ է անում Կրիշտիանուն ֆուտբոլում։ 2023 թվականին նա խփել է 50 գոլ։ Ի՞նչ կարող ես ասել նման խաղացողի մասին» – բրազիլացի կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում Marca-ն։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի առաջնությունում հանդես է գալիս «Ալ-Նասրի» կազմում։ Ընթացիկ մրցաշարում 39-ամյա ռմբարկուն անցկացրել է 25 հանդիպում, որոնցում դարձել է 29 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։