Ստեֆանո Պիոլին կլքի «Միլանը»

«Միլանի» ղեկավարությունը մրցաշրջանի ավարտից հետո կհեռացնի թիմի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին, այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ առաջիկա շաբաթներին անհրաժեշտ գործողություններ կձեռնարկվեն իտալացի մասնագետների հետ պայմանագիրը վաղաժամկետ խզելու համար։

32-րդ տուրից հետո «Միլանը» 69 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղը։ Առաջատար «Ինտերից» տարբերությունը 14 միավոր է։

Պիոլին «Միլանը» գլխավորում է 2019 թվականի հոկտեմբերից։ 2021/22 մրցաշրջանում թիմը դարձավ երկրի չեմպիոն։