Վիրջիլ վան Դեյք․ ««Ատալանտան» արժանի էր կիսաեզրափակչին»

«Լիվերպուլի» պաշտպան և ավագ Վիրջիլ վան Դեյքը մեկնաբանել է Եվրոպայի Լիգայից դուրս մնալը. քառորդ եզրափակչի առաջին խաղում մերսիսայդցիները պարտվելով «Ատալանտային» (0:3) Իտալիայում հաղթեցին (1:0), սակայն, լքեցին մրցաշարը։

«Արժանի է «Ատալանտան»: Մրցակիցը հիանալի խաղաց։ Նրանք արժանի էին, իսկ մենք չափազանց դժվարացրինք մեզ համար երկու խաղերը: Հիանալի հանդիպում էր, մենք հաղթեցինք, բայց դուրս ենք մնացել:

Երևի երբեմն չափից դուրս շատ էինք շտապում։ Բոլորը փորձում էին խփել երկրորդ և երրորդ գոլերը։ Մենք հիասթափված ենք, քանի որ ցանկանում էինք հաղթել Եվրոպա Լիգան։ Շատ դրական պահեր եղան, բայց հիմա զգացմունքները վատ են»,- ասել է Վան Դեյքը TNT Sports-ին տված հարցազրույցում։