Գերմանական ակումբները ռեկորդային ցուցանիշ են գրանցել Եվրագավաթներում

Այս շաբաթ տեղի ունեցան Չեմպիոնների Լիգայի և Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները։

Գերմանական երեք ակումբներ դուրս են եկել հաջորդ փուլ՝ «Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան» կմրցեն Չեմպիոնների Լիգայում, իսկ «Բայերը»՝ Եվրոպա Լիգայում: Գերմանական երեք ակումբներ 1994/95 մրցաշրջանից հետո առաջին անգամ դուրս եկան Եվրագավաթների կիսաեզրափակիչ։ Հետո դա արեցին նույն թիմերը։

Կիսաեզրափակչում «Բավարիան» կխաղա Մադրիդի «Ռեալի» հետ, «Բորուսիան» կհանդիպի ՊՍԺ-ին, իսկ «Բայերի» մրցակիցը կլինի «Ռոման»։