Յուրգեն Կլոպ․ ««Լիվերպուլը» կտա իր առավելագույնը Պրեմիեր Լիգայում»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Ատալանտայի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0)։

Չնայած այս արդյունքին, «Լիվերպուլը» դուրս մնաց մրցաշարից՝ առաջին խաղում պարտվելով 0։3 հաշվով։

«Պարզ էր, որ մենք մեզ համար հսկայական խոչընդոտ էինք ստեղծել (խոսքն առաջին խաղում կրած ջախջախիչ պարտության մասին է): Այսօրվա խաղը շատ դուրս եկավ տղաների ցուցաբերած ցանկությամբ ու ուժով։

Եթե ​​Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ավելի լավ մարզավիճակում լիներ, մենք կարող էինք ավելի լավ ֆուտբոլ ունենալ բարձր մակարդակի վրա, բայց դա խելագարություն է, որ նա ընդհանրապես խաղաց: Ի վերջո նրա ուժերը վերջացան։

Մենք պետք է կենտրոնանանք Պրեմիեր Լիգայի վրա, և հենց դա ենք անելու այսուհետ: Մենք հաղթեցինք այս խաղում և վերադարձանք հունի մեջ: Այժմ մենք մի քանի օր ունենք վերականգնվելու և «Ֆուլհեմի» դեմ խաղալու համար։ Սա բոլորովին այլ հանդիպում է լինելու:

Հիմա էմոցիաներ ունեմ։ Մենք դուրս մնացինք մրցաշարից, բայց ես գոհ եմ խաղից: Մենք կցանկանայինք գնալ Դուբլին, բայց դա տեղի չունեցավ։ Հիմա մեզ մնում է մեկ մրցաշարո, և մենք ամեն ինչ կտանք»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն: