Հայտնի են Կոնֆերենցիաների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները

Այս շաբաթ կայացան Կոնֆերենցիաների Լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան հանդիպումները։ ՈւԵՖԱ-ն ներկայացրել է չորս ֆուտբոլիստների, ովքեր հավակնում են շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

Այսպիսով, թեկնածուների թվում են Մետի Քեշը («Աստոն Վիլա»), Ֆերան Հուտգլան («Բրյուգե»), Քրիստիան Բիրագին («Ֆիորենտինա») և Կոնստանտինոս Ցոլակիսը («Օլիմպիակոս»):

Կոնֆերենցիաների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի օգտին կարող եք քվեարկել պաշտոնական կայքում։