Հայտնի են Եվրոպա Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները

Այս շաբաթ կայացան Եվրոպայի Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումները։ ՈւԵՖԱ-ն ներկայացրել է չորս ֆուտբոլիստների, ովքեր հավակնում են շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

Թեկնածուների թվում էին Ջանլուկա Մանչինին («Ռոմա»), Մատեյ Կովարը («Լևերկուզեն»), Բերատ Ջիմսիտին («Ատալանտա») և Ջորդան Վերետուն («Մարսել»):

Եվրոպա Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի օգտին կարող եք քվեարկել պաշտոնական կայքում։