Ստեֆանո Պիոլի․ ««Միլանը» չուներ որակ և վճռականություն»

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է Եվրոպա Lիգայի 1/4 եզրափակիչ փուլի «Ռոմայից» դուրս մնալը (1:2, 0:1):

«Մենք ափսոսանքով ենք հեռանում մրցաշարից։ «Ռոման» երկու հանդիպումներում ավելի շատ որակ և վճռականություն ցուցաբերեց:

Մեզ, անշուշտ, պակասում էր որակը, քանի որ բացի հստակ պահեր չստեղծելուց, տուգանային հրապարակում ունեինք իրավիճակներ, որոնցից պետք է օգտվեինք։

Մենք պետք է օգտվեինք այն փաստից, որ նրանք մնացել էին տասը հոգով, բայց մենք չունեինք որակ կամ վճռականություն՝ իրավիճակը շրջելու, երբ 0-2 հաշվով զիջում էինք:

Ինչպես ասացի, պետք է խոստովանենք, որ այսօր չխաղացինք այն մակարդակով, ինչ ակնկալում էինք ու ցանկանում էինք ցույց տալ»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։