Հայտնի է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

ՊՍԺ-ի վինգեր Ուսման Դեմբելեն ճանաչվել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

26-ամյա ֆրանսիացին գոլի հեղինակ է դարձել «Բարսելոնայի» հետ մրցաշարի քառորդ եզրափակչի երկրորդ խաղում (4:1): Փարիզցիները դուրս եկան կիսաեզրափակիչ, որտեղ կխաղան «Բորուսիայի» հետ։

Շաբաթվա լավագույն խաղացողի համար պայքարում էին նաև «Բորուսիայի» կիսապաշտպան Յուլիան Բրանդտը, «Բավարիայի» պաշտպան Յոզուա Կիմիխը և Մադրիդի «Ռեալի» կենտրոնական կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։