Պեպ Գվարդիոլա․ «Երկու մրցաշրջան նա խնդրում էր, որ թողնեմ՝ հեռանա»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ չի կարող թիմում պահել վինգեր Քոլ Պալմերին, ով ցանկանում էր հեռանալ հարազատ ակումբից երկու տարով։

Անցյալ տարի «Չելսին» 47 միլիոն եվրոյով գնեց Պալմերին «Մանչեսթեր Սիթիից»:

Այս մրցաշրջանում 21-ամյա անգլիացի ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայում խփել է 20 գոլ և ռմբարկուների մրցավազքում առաջատարը կիսում է «Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ։

«Նա բացառիկ ֆուտբոլիստ է: Ես բազմիցս ասել եմ, որ ես նրան չեմ տվել այն րոպեները, որին նա հավանաբար արժանի էր, և այժմ նա դրանք ունի «Չելսիում»: Նա համեստ տղա է՝ մեծ պոտենցիալով։ Նա ֆանտաստիկ է խաղում, ուրեմն ի՞նչ կարող եմ ասել: Որոշումն ընդունվել է բազմաթիվ պատճառներով։

Երկու մրցաշրջան նա խնդրում էր, որ թողնեմ՝ հեռանա, ես խնդրեցի, որ մնա։ Նա ասաց, որ ուզում է հեռանալ: Ի՞նչ կարող էինք անել։ Ես խնդրեցի մնալ, քանի որ Մահրեզը հեռացավ, բայց երկու մրցաշրջան նա ցանկանում էր հեռանալ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ESPN-ը։