«Բավարիան» երկու մարզչի է դիտարկում Թոմաս Տուխելի փոխարեն

Մեկ այլ աղբյուր հաստատել է Զինեդին Զիդանի նկատմամբ «Բավարիայի» հետաքրքրությունը:

L’Equipe-ն այսօր հաստատել է  Mundo Deportivo-ի լուրն այն մասին, որ Զինեդին Զիդանը մոտ է Թոմաս Տուխելին Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելուն:

Ֆրանսիական հրատարակությունը նշում է, որ մյունխենյան ակումբը թեկնածուների ցուցակը կրճատել է երկու անունով՝ Զինեդին Զիդան և Ռալֆ Ռանգնիկ ։

Ավելի վաղ լրագրող Ֆլորիան Պլետենբերգը հերքել էր Զինեդին Զիդանի նկատմամբ «Բավարիայի» հետաքրքրության մասին տեղեկությունը՝ ասելով, որ մյունխենյան ակումբը դիտարկում է այլ թեկնածուներ։