«Ռոման» 25 տարվա մեջ առաջին իտալական ակումբն է այս արդյունքով

Ապրիլի 18-ին «Ռոման» դուրս եկավ Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակիչ՝ ընդհանուր հաշվով հաղթելով «Միլանին» (1:0, 2:1):

«Ռոմային» հաջողվեց չորրորդ մրցաշրջանն անընդմեջ դուրս գալ եվրագավաթների կիսաեզրափակիչ՝ 2020/21 մրցաշրջանում դուրս եկավ Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակիչ, 2021/22 մրցաշրջանում ակումբը հաղթեց Կոնֆերենցիաների Լիգան, իսկ 2022/23 մրցաշրջանում պարտվել է Եվրոպայի Լիգայի եզրափակիչում։

Ըստ Gracenote Live-ի, վերջին իտալական ակումբը, ով չորս անընդմեջ անգամ հասել է Եվրագավաթների կիսաեզրափակիչ, վերջինը «Յուվենտուսն» էր, որը 1994/95 և 1998/99 մրցաշրջաններում խաղացել է ՈՒԵՖԱ-ի գավաթի մեկ կիսաեզրափակիչ և չորս Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչներում: