Հայտնի են Կոնֆերենցիաների Լիգայի կիսաեզրափակչի զույգերը

Որոշվել են Կոնֆերենցիաների Լիգայի բոլոր կիսաեզրափակիչները։

Վերջին թիմը «Օլիմպիակոսն» էր, որը 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց Ֆեներբախչեին :

Հույներից բացի կիսաեզրափակիչ դուրս եկան նաև «Աստոն Վիլան», «Ֆիորենտինան» և «Բրյուգեն»:

Կիսաեզրափակիչ զույգեր.

«Աստոն Վիլա» – «Օլիմպիակոս»

«Ֆիորենտինա» – «Բրյուգե»

Կիսաեզրափակիչի առաջին խաղերը կկայանան մայիսի 2-ին, իսկ պատասխան խաղերը՝ մայիսի 9-ին: