Էմիլիանո Մարտինեսը երկու դեղին քարտ է ստացել, սակայն խաղադաշտից չի հեռացվել

«Աստոն Վիլան» դուրս եկավ Կոնֆերենցիաների Լիգայի կիսաեզրափակիչ՝ 11 մետրանոց հարվածաշարում հաղթելով «Լիլին» (4:3):

Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 2:1 հաշվով, ինչպես դիմակայության առաջին հանդիպումը։

Զարմանալի պահ եղավ հենց 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ. անգլիական թիմի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը սադրանքի համար դեղին քարտ ստացավ, որը նրա երկրորդն էր այս խաղում։ Նա առաջինը ստացել էր 39-րդ րոպեին ժամանակ ձգելու համար։

Բայց արգենտինացին խաղադաշտից չհեռացվեց, քանի որ կանոնների համաձայն (միջազգային ֆուտբոլի կանոններ, պարագրաֆ 10), դեղին քարտերը զրոյացվում են մինչև 11 մետրանոց հարվածաշարը։