Կեպա Արիսաբալագան «Ռեալին» օգնել է «Մանչեսթեր Սիթիի» հետ 11 մետրանոց հարվածաշարում

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան օգնել է մարզիչներին ընտրել այն խաղացողներին, որոնք կիրացնեն 11 մ․ հարվածները «Մանչեսթեր Սիթիի» դեմ հետխաղային հարվածաշարում, հայտնում է The Athletic-ը։

«Ռեալը» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում հաղթել է «Սիթիին»՝ 1:1 (11-մետրանոցներով՝ 4:3): Առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշվով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացի դարպասապահը ուկրաինացի Անդրեյ Լունինին ասել է, որ մնա դարպասի կենտրոնում Բերնարդո Սիլվայի հարվածից առաջ։ Պորտուգալացին այս կերպ գոլ  է խփել Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչում՝ 2019թվականին։