Կազեմիրո․ «Լաց եմ եղել Կառլո Անչելոտտիի սենյակում»

«Մանչեսթեր Յունայթեդի» և Բրազիլիայի հավաքականի հենակետային կիսապաշտպան Կազեմիրոն խոսել է այն պահի մասին, երբ կասկածներ ուներ Մադրիդի «Ռեալից» հեռանալու հետ կապված։

«Այն օրը, երբ «Յունայթեդի» հետ ամեն ինչ արվեց, բոլոր փաստաթղթերը ստորագրվեցին, և տրանսֆերն ավարտվեց, ես մտա Կառլո Անչելոտիի սենյակ և լաց եղա։ Սա միակ պահն էր, երբ ես երկմտեցի։ Միակ անգամը, երբ կասկածում էի, որ կհեռանամ «Ռեալից», — Կազեմիրոյի խոսքերն է մեջբերում El Chiringuito-ն։

Բրազիլացի կիսապաշտպանն անգլիական ակումբ է տեղափոխվել Մադրիդի «Ռեալից» 2022 թվականի ամռանը։