Հանս-Դիտեր Ֆլիկը դեռ հույս ունի գլխավորել «Բարսելոնան»

Հանս-Դիտեր Ֆլիկը դեռ հույս ունի գլխավորել «Բարսելոնան»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնական ակումբը ցանկանում է գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել Ռաֆայել Մարկեսին, եթե Չավին չփոխի իր որոշումը հեռանալու մասին։

Չնայած դրան, Ֆլիկը չի կորցնում «bլաուգրանայում» աշխատելու հույսը, հայտնում է Mundo Deportivo-ն: Գերմանացի մասնագետը ցանկանում է տեսնել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները «Բարսայում», նախքան իր ապագայի վերաբերյալ որոշում կայացնելը:

Դրանում կարևոր դեր կունենա Չավիի հանդիպումը ակումբի ղեկավարության հետ, որը կկայանա հաջորդ շաբաթ։