Ֆաբիո Կապելոն նշել է, թե ով է աշխարհի լավագույն մարզիչը

Ֆաբիո Կապելոն Կառլո Անչելոտտիին անվանել է աշխարհի լավագույն մարզիչ։

«Կառլո Անչելոտտին աշխարհի լավագույն մարզիչն է, արդյունքները դա են ցույց տալիս: Նա տարբեր կերպ է խաղում՝ կախված նրանից, թե ինչ ֆուտբոլիստներ ունի:

Կառլոն բաց է, ինչպես ասաց Բելինգհեմը, նա օգնում է թիմին կատարելագործվել: Նա ունի ուժ և հեղինակություն հանդերձարանում»,-  ասել է Կապելոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից հետո :

Անչելոտտին խաղից հետո պատասխանել է իտալացու գովեստին։

«Ֆաբիոյին պետք է դուր գար մեր պաշտպանական խաղը: Խաղացինք այնպես, ինչպես հարկն էր՝ փորձելով հակագրոհներ օգտագործել և պաշտպանվել»,- ասել է Մադրիդի «Ռեալի» մարզիչը :