Անգլիական ակումբները 9 տարի անց չեն խաղա Չեմպիոնների Լիգայի և Եվրոպա Լիգայի կիսաեզրափակիչներում

Այս շաբաթ տեղի ունեցան Չեմպիոնների Լիգայի և Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները։

Այսպիսով, ապրիլի 17-ին «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը» դուրս մնացին Չեմպիոնների Լիգայից։ «Քաղաքայինները» պարտվեցին «Ռեալին», իսկ «զինագործները»՝ «Բավարիային»:

Ապրիլի 18-ին «Լիվերպուլն» ու «Վեսթ Հեմը» չկարողացան դուրս գալ Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակիչ։ Յուրգեն Կլոպի սաներին չհաջողվեց հաղթել «Ատալանտային», իսկ Դեյվիդ Մոյեսին՝ Լևերկուզենի «Բայերին»:

Այսպիսով, անգլիական ակումբները 2014/15 մրցաշրջանից հետո առաջին անգամ չեն խաղա Չեմպիոնների Լիգայի և Եվրոպա Լիգայի կիսաեզրափակիչներում։