«Բավարիան» ամռանը չի վաճառի իր առաջատարին

«Բավարիան» ամռանը բաց չի թողնի Ջամալ Մուսիալային:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է 21-ամյա կիսապաշտպանին ձեռք բերել մրցաշրջանից դուրս։ 

Սակայն այս ամառ «Բավարիան» չի վաճառի ֆուտբոլիստին, հայտնում է Sky Sport-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։ Ակումբի մարզական տնօրեն  Մաքս Էբերլը նույնիսկ չի քննարկի առաջարկները։ 

Մյունխենյան թիմը ցանկանում է երկարաձգել ֆուտբոլիստի պայմանագիրը մինչև 2026 թվականը: Ջամալի որոշման վրա կազդի այն, թե ինչպես կկառուցվի ակումբը ապագայում և ով կդառնա նոր գլխավոր մարզիչը։

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Մուսիալան անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։