«Ատալանտան» պատմության մեջ առաջին անգամ հասավ այս արդյունքին

Ապրիլի 18-ին «Ատալանտան» դուրս եկավ Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակիչ։

Քառորդ եզրափակիչ փուլում Ջան Պիերո Գասպերինիի թիմը ընդհանուր հաշվով հաղթեց «Լիվերպուլին» (3:0, 0:1):

Բերգամոյի ակումբի համար սա պատմության մեջ Եվրագավաթների առաջին կիսաեզրափակիչն է: Մինչ այս պահը եվրոպական ասպարեզում «Ատալանտայի» լավագույն արդյունքը 2019/20 մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալն էր։