«Ասթոն Վիլան» պատմական նվաճման է հասել

Ապրիլի 18-ին «Ասթոն Վիլան» դուրս եկավ Կոնֆերենցիաների Լիգայի կիսաեզրափակիչ՝ 11 մետրանոց հարվածաշարում հաղթելով «Լիլին»։

Սա պատմության մեջ միայն երկրորդ դեպքն է, երբ բիրմինգհեմյան ակումբը դուրս է գալիս Եվրագավաթային խոշոր մրցաշարի կիսաեզրափակիչ: Առաջին դեպքը եղել է 1981/82 մրցաշրջանում, երբ «Ասթոն Վիլան» նվաճեց Եվրագավաթը։

«Ասթոն Վիլան» մարզում է Ունայ Էմերին: