«Բայեր Լևերկուզենը» մրցաշրջանի սկզբից չի պարտվել 44 խաղում

«Բայերը» երկարաձգեց իր անպարտելի շարքը:

Խաբի Ալոնսոյի թիմը ոչ-ոքի է խաղացել «Վեսթ Հեմի» հետ Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում (1:1, առաջին խաղ 2:0):

Լևերկուզենյան ակումբն այս մրցաշրջանում ոչ մի պարտություն չի կրել՝ տարել է 38 հաղթանակ և 6 ոչ-ոքի։ Վերջին անգամ նա պարտվել է 2023 թվականի մայիսին։

Մրցաշրջանի սկզբից առանց պարտության 44 հանդիպումների շարքը ռեկորդային է թոփ 5 լիգաների համար։ «Բայերը» նախկինում գերազանցել էր «Յուվենտուսին», որը 2011/12 մրցաշրջանում 43 խաղում անպարտելի էր։

Ապրիլի 21-ին «Բայերը», որն իրեն երաշխավորել է Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը, Բունդեսլիգայի 30-րդ տուրում կհանդիպի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։