Կազեմիրո․ «Ես երջանիկ եմ «Ռեալի» համար»

«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն խոստովանել է, որ գոհ է Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» պատասխան հանդիպման արդյունքից (1:1, 11-մետրանոցներով՝ 3:4): Իր կարիերայի սկզբում կիսապաշտպանը հանդես է եկել «Լոս Բլանկոսում»:

«Դիտեցի «Ռեալի» և «Սիթիի» հանդիպումը, ես «Ռեալի» մեծ երկրպագու եմ։ Իհարկե, ես երջանիկ էի «Ռեալի» համար, իմ ընկերներն այնտեղ են»,- Կազեմիրոյի խոսքը մեջբերում է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը՝ ապրիլի 17-ին, կայացել է Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» պատասխան հանդիպումը։Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 (4:4 ընդհանուր հաշվով): 11 մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ գտնվեց Մադրիդի «Ռեալը»՝ 4:3։