Ժոզե Մոուրինյոն ասել է, թե որ ակումբին է երկրպագելու Չեմպիոնների Լիգայում

«Ռոմայի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է, թե որ ակումբին է երկրպագելու Չեմպիոնների լիգայում։ Մադրիդի «Ռեալը», «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան» և ֆրանսիական ՊՍԺ-ն դուրս են եկել ամենահեղինակավոր եվրագավաթների կիսաեզրափակիչ։

«Ես կցանկանայի, որ «Ռեալը» հաղթեր Չեմպիոնների Լիգան։ Ակումբն ու Կառլո Անչելոտտին արժանի են դրան»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «Madrid Xtra»-ն սոցցանցերում։

Հիշենք, որ Մոուրինյոյի վերջին ակումբը եղել է «Ռոման», որը նա հեռացել է 2024 թվականի հունվարին։ Պորտուգալացին իտալական ակումբը գլխավորում է 2021 թվականից։ 2021/22 մրցաշրջանում Ռոման հաղթեց Կոնֆերենցիաների Լիգան։ 2022/23 մրցաշրջանում «գայլերը» դուրս եկան Եվրոպայի Լիգայի եզրափակիչ։ Մոուրինյոյի գլխավորությամբ «Ռոման» ընդհանուր առմամբ անցկացրել է 96 հանդիպում։ Դրանցում հռոմեացիները տարան 44 հաղթանակ, 23 անգամ ոչ-ոքի խաղացին, կրեցին 29 պարտություն։

Նախկինում Մոուրինյոն մարզել է նաև «Թոթենհեմը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Ռեալը», «Ինտերը», «Պորտուն», «Լեյրիան» և «Բենֆիկան»։