Բաստիան Շվայնշտայգերը պատմել է, թե ինչպես է Ժոզե Մոուրինյոն արգելել իրեն մարզվել

Մյունխենի «Բավարիայի», Գերմանիայի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը պատմել է, թե ինչպես է Ժոզե Մոուրինյոն արգելել իրեն մարզվել անգլիական ակումբի հիմնական կազմի հետ։

«Ես շատ տխուր էի, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» երկրորդ ակումբն էր իմ սրտում: Ես շատ բան տվեցի, երբ խաղում էի, ուստի տխուր էի, բայց ես այն մարդ չեմ, ով կվազի լրագրողների մոտ և խոսի այդ մասին: Ինձ համար ավելի կարևոր է կենտրոնանալ ֆուտբոլի վրա:

Երբ առաջին օրը ժամանեցի ակումբի բազա, մարզվեցի Զլատան Իբրահիմովիչի հետ։ Հաջորդ օրը, իմ ծննդյան օրը, երբ ես անցա Քարինգթոնի դռներով , Ջոն Մուրթոն (ակումբի ֆուտբոլային տնօրենը) այնտեղ էր և ասաց, որ ինձ թույլ չեն տվել մտնել հանդերձարան»,- Շվայնշտայգերի խոսքերը մեջբերում է BBC-ն՝ հղում անելով The Overlap YouTube ալիքին: