«Բարսելոնայի» նախկին պաշտպանը կարող է տեղափոխվել «Ատլետիկո»

Մադրիդի «Ատլետիկոն» ցանկանում է ձեռք բերել «Նիցցայի» կենտրոնական պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոյին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է Footmercato-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացիները պատրաստ են մեծ գումար ծախսել «Բարսելոնայի» նախկին պաշտպանի վրա, քանի որ նրան համարում են ակումբի առաջնահերթ թիրախ։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ 24-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Լիվերպուլից» և «Մանչեսթեր Յունայթեդից»:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Տոդիբոն բոլոր մրցաշարերում մասնակցել է «Նիցցայի» 27 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 35 միլիոն եվրո: