EUROPE LEAGUE. «Ռոման» տասը հոգով հաղթեց «Միլանին» ու դուրս եկավ կիսաեզրափակիչ (VIDEO)

«Ռոման» դուրս եկավ Եվրոպա Լիգայի կիսաեզրափակիչ։ Հռոմեացիները 1/4 եզրափակչում ընդհանուր հաշվով հաղթել են «Միլանին»:

Առաջին խաղում ռոսոներիները պարտվել են (0:1), իսկ երկրորդ խաղում երկու գնդակ բաց թողել։ Երկու գոլերն էլ խփվեցին առաջին խաղակեսում։

12-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ջանլուկա Մանչինին, իսկ 22-րդ րոպեին Պաուլո Դիբալան։ Ինը րոպե անց «Ռոմայի» կազմում կարմիր քարտ ստացավ Զեքի Չելիքը։ «Միլանի» ֆուտբոլիստները 86-րդ րոպեին Մատեո Գաբբիայի ջանքերով կարողացան մեկ գնդակ հետ բերել, սակայն ռոսոներիներին չհաջողվեց խուսափել պարտությունից:

«Ռոման» կիսաեզրափակչում կխաղա Լևերկուզենի «Բայերի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա մայիսի 2-ին։