Ունայ Էմերին բացառիկ ռեկորդ է գրանցել ՈւԵՖԱ-ի մրցաշարերում

Ապրիլի 18-ին «Աստոն Վիլան» դուրս եկավ Կոնֆերենցիաների Լիգայի կիսաեզրափակիչ՝ 11 մետրանոց հարվածաշարում հաղթելով «Լիլին»։

«Աստոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի համար սա 9-րդ քառորդ եզրափակիչն էր ՈւԵՖԱ-ի մրցաշարերում:

Իսպանացի մասնագետը պարտվեց դրանցից միայն մեկում՝ առաջինում։ 2009/10 մրցաշրջանի Եվրոպա Լիգայի 1/4 եզրափակիչ փուլում նրա «Վալենսիան» անհաջողության է մատնվել «Ատլետիկոյի» դեմ խաղում՝ ոչ-ոքիներից 2:2 և 0:0 հաշվով՝ պարտվելով 11 մետրանոց հարվածաշարում։ Այս մասին հայտնում է Squawka-ն։