Չավին Էլ-Կլասիկոյից առաջ մոտիվացիոն ելույթ է ունեցել իր ֆուտբոլիստների համար

Չավին խրախուսել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին Էլ-Կլասիկոյից առաջ։

Կիրակի օրը «Բարսելոնան» Լա Լիգայի 32-րդ տուրում «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կխաղա Մադրիդի «Ռեալի» հետ։ Իրենց վերջին խաղում կատալոնացիները ծանր պարտություն կրեցին ՊՍԺ-ից (1:4) և դուրս մնացին Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ փուլից ընդհանուր հաշվով:

Ինչպես տեղեկացնում է As-ը, Չավին այսօրվա մարզումից առաջ կարճ մոտիվացիոն ելույթ է ունեցել՝ ֆուտբոլիստներին կոչ անելով չկորցնել իրենց Չեմպիոնների Լիգայից դուրս մնալուց հետո։

Նշվում է, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա խաղը դիտարկում է որպես «վերադառնալու հնարավորություն»։ Չավին կարծում է, որ եթե հաղթեն Էլ-Կլասիկոն, որը կնվազեցնի Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում «Ռեալից» տարբերությունը մինչև 5 միավոր, «Բարսելոնան» կկարողանա պայքարել չեմպիոնության համար:

«Առաջ դեպի Մադրիդ, ոչ մի արդարացում». Չավին ասել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին։