Չավին չեղարկել է «Բարսելոնայի» այսօրվա մարզումը

Չավին չեղարկել է «Բարսելոնայի» այսօրվա մարզումը ՊՍԺ-ից կրած պարտությունից հետո:

Ինչպես հայտնում է As-ը, Չավին ի սկզբանե չէր պլանավորում Ռեալի հետ խաղից առաջ հանգստյան օր տալ ֆուտբոլիստներին։ Սակայն Չեմպիոնների Լիգայից «Բարսելոնայի» հեռանալը բացասաբար ազդեց թիմում տիրող մթնոլորտի վրա. մասնավորապես, որոշ ֆուտբոլիստներ դժգոհ էին ՊՍԺ-ի հետ պատասխան խաղում կրած պարտությունից հետո (1:4) Իլկայ Գյունդողանի քննադատական ​​հայտարարություններից : Այդ կապակցությամբ Չավին և «Բլաուգրանայի» մարզչական շտաբը որոշել են չեղարկել այսօրվա մարզումը թիմում ստեղծված լարված իրավիճակը թուլացնելու համար։

Հաղորդվում է, որ այսօր ակումբի բազա են եկել միայն թիմի ավագ Սերշի Ռոբերտոն, Պեդրին և Գավին, ով շարունակում է ապաքինվել ծնկի ծանր վնասվածքից։

Լա Լիգայի 32-րդ տուրում «Բարսելոնան» այս կիրակի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կխաղա Մադրիդի «Ռեալի» հետ։ Մադրիդյան ակումբը գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ կատալոնացիները 2-րդ տեղում են՝ հետ մնալով 8 միավորով։