Էրլինգ Հոլանդը վատ ցուցանիշ է գրանցել «Ռեալի» դեմ խաղերում

Էրլինգ Հոլանդն արդեն 4 հանդիպում անընդմեջ գոլ չի խփել Մադրիդի «Ռեալին»։

Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի երկրորդ խաղում  «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունեց Մադրիդի «Ռեալին» ( 1:1 , լրացուցիչ ժամանակ):

Դաշտի տերերի հարձակվող Էրլինգ Հոլանդը խաղադաշտում անցկացրեց 90 րոպե և ոչ մի արդյունավետ գործողություն չարեց։

Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի խաղացին (3:3): Հոլանդն ամբողջ հանդիպումն անցկացրել է առանց գոլի և գոլային փոխանցման:

Նախորդ մրցաշրջանում «Սիթիի» հարձակվողը մեկնարկային կազմում էր Մադրիդի «Ռեալի» դեմ կիսաեզրափակչի երկու խաղերում (1:1, 4:0), որտեղ նույնպես արդյունավետ չեղավ։

Նշենք, որ Հոլանդը Չեմպիոնների Լիգայի այս մրցաշրջանի լավագույն ռմբարկուների ցուցակում Հարի Քեյնից հետո զբաղեցնում է 2-րդ տեղը. նորվեգացին ունի 6 գոլ: