Մանուել Նոյերը գերազանցեց Իկեր Կասիլյասի ռեկորդը Չեմպիոնների Լիգայում

Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բավարիան» 1։0 հաշվով հաղթեց «Արսենալին»։

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը 58-րդ անգամ դարպասն անառիկ պահեց։ Գերմանացին Չեմպիոնների Լիգայի նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասի (57) նվաճումը։

Նոյերը մրցաշարում անցկացրած խաղերի քանակով զիջում է Կասիլյասին (դարպասապահների ցուցակում)։ Գերմանացին անցկացրել է 138 հանդիպում, իսպանացին՝ 177։