«Ռեալի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը կարող է բաց թողնել «Բարսելոնայի» հետ խաղը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարող է բաց թողնել իր թիմի հաջորդ հանդիպումը կատալոնական «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի առաջնությունում։

«Մանչեսթեր Սիթիի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում բրազիլացին թեթև վնասվածք է ստացել։ Լրագրող Ժորդի Ժիլի խոսքերով՝ Վինիսիուսը շուտով թեստավորում կանցնի, որը ցույց կտա՝ արդյոք հարձակվողը կկարողանա մասնակցել «Սանտյագո Բեռնաբեուում» կայանալիք խաղին։

Հիշեցնենք, որ «Ռեալի» առավելությունը «Բարսելոնայի» նկատմամբ առաջնությունում 8 միավոր է։