Դեկլան Ռայս. «Սա «Արսենալ» ֆուտբոլային ակումբն է՝ աշխարհում ամենամեծերից մեկը»

«Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը խոսել է Չեմպիոնների Լիգայում «Բավարիայից» կրած պարտության մասին։

Հիշեցնենք, որ երեկ «Արսենալը» «Ալիանց Արենայում» պարտվեց 0:1 հաշվով և կորցրեց տիտղոսը նվաճելու հնարավորությունները։

«Սա «Արսենալ» ֆուտբոլային ակումբն է՝ աշխարհում ամենամեծերից մեկը: Դա ինձ ցավ է պատճառում, մենք հիասթափված ենք, բայց ունենք երիտասարդ խաղացողների խումբ։ Պետք է ամուր կանգնել մեր ոտքերի վրա, իսկ հետո մեզ հետ հաշվի նստեն։ Մենք շուտով կխաղանք «Վուլվերհեմփթոնի» հետ: Այս խաղում մենք պետք է պատշաճ արձագանքենք վերջին արդյունքներին»,- Ռայսի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։