«Լիվերպուլի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը կարող է լքել թիմը

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։

Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, թիմի հարձակվող Մոհամեդ Սալահը մտադիր է լքել ակումբը Յուրգեն Կլոպի հեռանալուց հետո։

Սալահի գլխավոր հավակնորդը Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթթիհադն» է։ Ակումբի ղեկավարությունը պատրաստ է հարձակվողի համար վճարել 233 մլն եվրո։

Հիշեցնենք, որ Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականի ամառվանից։ 31-ամյա հարձակվողի աշխատանքային պայմանագիրն ավարտվում է հաջորդ մրցաշրջանի ավարտին։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո։