Բենջամին Շեշկոն կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում

Բենջամին Շեշկոն կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։

Լրագրող Բեն Ջեյքոբսի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Յունայթեդը»«Արսենալը» և «Չելսին» դիտարկում են 20-ամյա հարձակվողի տրանսֆերի հնարավորությունը։ Լոնդոնյան ակումբները նրան հետևում են «Զալցբուրգում» խաղալու ժամանակներից։ 

Փոխհատուցման ցածր չափը՝ 50 միլիոն եվրո, և ֆուտբոլիստի համեմատաբար ցածր աշխատավարձը այս ակումբները համարում են որպես պլյուս։ Մեծ է հավանականությունը, որ Շեշկոն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ  կլքի «Լայպցիգը»։

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում սլովենացին անցկացրել է 26 հանդիպում, որոնցում դարձել է 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։