Սերու Գիրասին Բունդեսլիգայում հետաքրքիր ցուցանիշի հասավ

«Շտուտգարտի» հարձակվող Սերու Գիրասին ճանաչվել է Բունդեսլիգայի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Գարնան առաջին ամսում Գիրասին Բունդեսլիգայում անցկացրել է 4 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի հեղինակ։ «Շտուտգարտը» 12 հնարավորից վաստակեց 10 միավոր։

Գիրասին երկրորդ անգամ Բունդեսլիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն դարձել այս մրցաշրջանում: Ֆուտբոլիստը, ում «Շտուտգարտը» ձեռք է բերել 10 միլիոն եվրոյից պակաս գումարով 2023 թվականի ամռանը, առաջնության 23 խաղում 25 գոլ է խփել։