Մանուել Նոյերը բացատրել է, թե ինչի շնորհիվ «Բավարիան» հաղթեց «Արսենալին»

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0)։

«Սա յուրահատուկ երեկո է։ Մթնոլորտը, երկրպագուները, աջակցությունը։ Բայց այն կարգապահությունը, որը ցույց տվեցինք մեր խաղում, առանցքային դեր խաղաց: Այսօր կայացած խաղում նա մեր հաջողության գրավականն էր:

Կարծում եմ՝ իմ դերը թիմում ճիշտ հավասարակշռություն գտնելն է և շատ ռիսկի չդիմելը: Մենք փորձում էինք գրոհներ կառուցել՝ սկսած մեր դարպասի մոտ փոխանցումներից։ Կարծում եմ՝ մեզ հաջողվեց լավ հավասարակշռություն գտնել, և սա մեր հաղթանակի բանալին էր այսօրվա խաղում»,- Նոյերի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Բավարիան» կիսաեզրափակչում կխաղա Մադրիդի «Ռեալի» հետ։