Ռոդրի․ «Մենք պետք է դուրս գայինք կիսաեզրափակիչ, ոչ թե «Ռեալը»»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալին» պարտվելուց հետո (1:1, 3:4՝ 11 մետրանոց) անարժան է անվանել իր թիմի դուրս մնալը մրցաշարից։

Պատասխան խաղում «Սիթին» ժամանակի 67 տոկոսը տիրում էր գնդակին և կատարել էր 30 հարված՝ «Ռեալի» 8-ի դիմաց:

«Անկեղծ ասած, ես խաղադաշտում միայն մեկ թիմ եմ տեսել: Նրանք պաշտպանվում էին և գիտեին, թե ինչպես դիմանալ, և մենք գիտենք, թե որքան դժվար է խաղալ «Ռեալի» դեմ։

Բայց, իմ կարծիքով, պահերի և մնացած ամեն ինչի տեսանկյունից մենք պետք է ավելի հեռուն գնայինք։ Սա է այս մրցաշարի ողջ դժվարությունը։ Նրանք գիտեն, թե ինչպես խաղալ, և ես շնորհավորում եմ նրանց»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում Mirror-ը: