«Ռեալի» առաջատարը կարող է բաց թողնել Էլ-Կլասիկոն

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան խաղում (1:1, 4:3՝ 11 մետրանոց):

Լրացուցիչ ժամանակի 22-րդ րոպեին բրազիլացին բռնեց իր ազդրն ու ընկավ խոտածածկին, որից հետո նրան փոխարինեց Լուկաս Վասկեսը։

Ինչպես նշում է Sport.es-ը, Վինիսիուսը ռիսկի է դիմում բաց թողնել Իսպանիայի առաջնության «Բարսելոնայի» հետ առաջիկա խաղը, որը կկայանա ապրիլի 21-ին։