«Ռեալը» ցանկանում է հետաձգել «Ռեալ Սոսյեդադի» հետ հանդիպումը

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է մեկ օրով հետաձգել «Ռեալ Սոսյեդադի» հետ հանդիպումը։

Իսպանիայի առաջնության հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ ապրիլի 27-ին։

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է այն տեղափոխել ուրբաթ օրը՝ ապրիլի 26-ին, քանի որ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը «Բավարիայի» դեմ կկայանա երեքշաբթի օրը՝ 30-ին:

Մադրիդի «Ռեալը» հույս ունի, որ Լա Լիգան կլսի իրենց խնդրանքը։