Ժոան Լապորտա․ «Մենք պետք է հաղթենք Էլ-Կլասիկոյում»

Ժոան Լապորտան «Բարսելոնայի» առջեւ խնդիր է դրել Էլ-Կլասիկոյում։

«Մենք պետք է հաղթենք Մադրիդում»,- ասել է կատալոնական ակումբի նախագահը։ 

«Ես վատ եմ զգում Չեմպիոնների Լիգայից դուրս մնալու համար, բայց մենք հույս ունենք, դա է գլխավորը։ Մենք բոլորս ոգեշնչված էինք: Հիմա ժամանակն է հաղթահարել այս հիասթափությունը»,- ավելացրել է Լապորտան ։ 

Լա Լիգայի 32-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում կխաղա Մադրիդի «Ռեալի» հետ ։ Հանդիպումը կկայանա ապրիլի 21-ին։

Մադրիդցիներն աղյուսակում 8 միավորով գերազանցում են «Բարսելոնային»: