«Արսենալը» մի քանի տարբերակ է ուսումնասիրում հարձակումն ուժեղացնելու համար

«Արսենալը» մի քանի տարբերակ է ուսումնասիրում հարձակումն ուժեղացնելու համար:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, լոնդոնյան ակումբը ծրագրում է այս ամառ ձեռք բերել կենտրոնական և եզրային հարձակվողի։ Ակումբի սեփականատերերը տեղյակ են, որ Միկել Արտետայի թիմին անհրաժեշտ են մեծ համալրումներ՝ իրենց զարգացման հաջորդ քայլը կատարելու համար: 

Կենտրոնական հարձակվողի դիրքի համար «զինագործների» տրանսֆերային նպատակներից մեկը  «Նյուքասլի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Իսակն է, ում պայմանագիրը ակումբին կարող է արժենալ 100 միլիոն ֆունտ ստեռլինգ: 

«Արսենալի» մեկ այլ այլընտրանքային տարբերակ կարող է լինել «Յուվենտուսի» հարձակվող  Դուշան Վլահովիչը: Բրենթֆորդի խաղացող Իվան Թաունիի նկատմամբ հետաքրքրությունը սառել է: 

Լոնդոնցիները դիտարկում են «Քրիսթալ Փելասից» Մայքլ Օլիսին՝ հարձակման աջ եզրն ուժեղացնելու համար: Նրա պայմանագրում նշված է 65 միլիոն ֆունտ ստեռլինգ ազատման կետ: 22-ամյա ֆուտբոլիստին հսկում են նաև «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: