Պեպ Գվարդիոլան ցանկանում է գնել «Բավարիայի» կիսապաշտպանին

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ամռանը ձեռք բերել Ջամալ Մուսիալային։

Ինչպես հայտնում է The Guardian-ը, մանչեսթերյան ակումբը մտադիր է ամռանը փորձել ձեռք բերել «Բավարիայի» կիսապաշտպանին։

Նշվում է, որ մարզիչ Պեպ Գվարդիոլան ցանկանում է, որ թիմում ավելի շատ հարձակվողական կիսապաշտպաններ լինեն:

«Բավարիան» մտադիր չէ կորցնել Մուսիալային և կարող է մեծ գումար խնդրել իր ֆուտբոլիստի համար: