Նաչո․ «Մենք սովոր չենք այդքան պաշտպանվել»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան և ավագ Նաչո Ֆերնանդեսը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթիին» հաղթելուց հետո կիսվել է իր հույզերով։

«Այս գիշեր մենք շատ տուժեցինք, քանի որ «Սիթին» մեզ իսկապես հարձակման ենթարկեց: Բայց մենք «Ռեալն» ենք։ Մենք միշտ, միշտ պայքարում ենք մինչև վերջ։

Մենք սովոր չենք այդքան պաշտպանվել։ Սովորաբար այսպես ենք սպառնում մեր մրցակիցներին։ Բայց միակ բանը, որ կարևոր էր այս երեկո, համոզվելն էր, որ մենք կիսաեզրափակիչում ենք: Ցույց տվեցինք մեր այլ կողմը՝ ցույց տվեցինք, որ գիտենք պաշտպանվել և հաղթել։

Մենք ցույց տվեցինք զարմանալի պաշտպանողական ունակություններ, և թե՛ անհատապես, թե՛ հավաքականորեն դա այնքան երջանիկ զգացողություն է: Երբ ես խոսում եմ այդ մասին, ես ցնցվում եմ: Մենք այնքան էլ լավ չսկսեցինք 11 մետրանոց հարվածաշարը, բայց մենք հպարտ թիմ ենք։ Ցույց տվեցինք մեր հպարտությունը և այս երեկոն դարձրեցինք կախարդական»,- Նաչոյի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ն։